Ռոդարի+Աղայան. Նախագիծ

011B4910-7782-4BEF-80BF-1ABCB16413E7

Նախագիծը` Ռոդարի+Աղայան

Մասնակիցներ` 2֊5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, երգի դաստիարակ

Ժամանակահատված` 01.03 ֊ 30.04

Նպատակը՝

  • Իրականացնել «Ռոդարի+Աղայան» նախագիծը նախակրթարաններում, 2-5
  • տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում։
  • Նախագծի նպատակը՝  ծանոթացում Ղ. Աղայանի, Ռոդարիի ստեղծագործություններին. Սովերել երևակայել, ստեղծագործել: 

Խնդիրները`

  • Ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Ծանոթանալ Աղայանի, Ռոդարիի ստեղծագործություններին,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, մարզական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Ռոդարի֊աղայանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Ռոդարի֊աղայանական
    ռադիոփաթեթների հրապարակում

Ստեղծագործությունների ցանկ` ոտանավորները, հեքիաթները խաղում և նկարահանում ենք՝ դրանք վերածելով ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Նախագծի ընթացքում ստեղծում, հորինում, իրականացնում ենք ռոդարիական խաղեր, համատեղում Աղայանի ու Ռոդարիի ստեղծագործությունների հետ, ստեղծում ենք տեխնոլոգիական աշխատանքներ`

Նախատեսում ենք ընթերցումներ բակում

Հեքիաթների հորինում

Տեխնոլագիական աշխատանք-կավով հեքիաթների հերոսների պատրաստում

Ընտանեկան նախագիծ՝

  • Ռոդարի֊Աղայան ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

AE1ACFB2-DBD6-4C7D-87A5-A89083BE9036

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • ·        Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30— Նախաճաշ
  • 11:00-12:00Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00— Ճաշ
  • 15:30-16:00 —Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն  Հակաբացիլ նանիկներ:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհում։

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Իրականացվող նախագծերն են`

Մայրիկատոն

Ռոդարի+Աղայան

Ծառզարդար

Սուրբ Հարություն

Ամսվա բանաստեղծությունները `

Կատու

Մարտ

Մանուշակ

Խխունջ
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Քամի

― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ․․․
Քամին է, քամին,
Տես անզգամին,
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի դու, քամի,
Անպիտան քամի,
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Աղջիկ…  

Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:

 Կաչաղակ
Չա – չա- չա,
Կա -չա-չա,
Ղակ – ղակ,
Կա – չա -ղակ,
Թը՜ռռ…

Շաբաթվա հեքիաթները `

Ո ՞վ է հրամայում

Աշխարհի ամենալավ մարդը

Շղթա

Ռադիոձայնագրություններ՝

Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ

Ի՞նչ տեղեկություններ ունեն սաները Ծառզարդար-զատիկի մասին

Մարտի 1_4.

Ծննդյան ծես

Տեխնոլոգիական աշխատանք

Սովորում ենք` <<Մարտ>> բանաստեղծությունը

Մարտի 7_11

Ձոն մայրիկին

Ասմունքող սաները

Հեքիաթախաղ. <<Շղթա>>

Ազգային խաղերի ուսուցում

Մարտի 14_18 

Տիգրան Հայրապետյանի օր

Ռոդարի+Աղայան 

Ռոդարի մարզական խաղեր

Հեքիաթ ընթերցում`բակում, <<Ո՞վ է հրամայում>>

Մարտի 21_25

Զատկական ասիկների ուսուցում

Խաղ_ասմունք. Խխունջ

Ռադիոձայնագրություն

Կատու բանաստեղծության ուսուցում

Մարտի 28_31

Տեխնոլոգիական աշխատանք 

<<Կատու>> բանաստեղծության ուսուցում

Ազգային խաղ. <<Աչք փակոցի>>

Ձմեռային պարտեզ. տեղեկանք

2021֊2022թթ Ձմեռային պարտեզ (դեկտեմբեր, հունվար, փետրավար) աշխատել եմ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, որպես դաստիարակի օգնական:

Ուսումնական բլոգ` Լիլիթ Հովհաննիսյան

1. 2021-2022 ուս. տարվա նախակրթարանի կարգ

2. 2021-2022 ուս. տարվա նախակրթարանի օրացույց

3. Ձմեռային պարտեզ

4. Դեկտեմբեր-փետրվար ամիսների նախագծերը`

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

5.Դեկտեմբեր-փետրվար ամիսների հաշվետվություններ`

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

6. Ընտանեկան առցանց նախագծերի ամփոփում`

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

7. Ձմեռային նախակրթարանի ծեսերի և ստուգատեսների փաթեթ

Առամհատիկի ծեսի ամփոփում

Ամանորյա տոնախմբություն

Տեառնընդառաջ

Բնագիտական փորձեր

Թումանյանական օրեր

Ազգային խաղեր

Դդմածես փաթեթ

Բարեկենդանի փաթեթ

Ծնողները ինքնագլորորների վրա

8. Հաջողված նախագծեր

Թումանյանական օրեր

Դդմածես փաթեթ

9. Սեմինար, ինքնվարություն

Չեմ մասնակցել

10. Հրապարակում բլոգում ըստ ամիսների (բլոգային ցուցիչ թվերով)

Դեկտեմբեր` 267 դիտում, 75 այց, 24 հրապարակում

Հունվար` 178 դիտում, 58 այց,33 հրապարակում

Փետրվար` 230դիտում, 86 այց, 29 հրապարակում

Սաների թիվը ըստ ամիսների

Դեկտեմբեր`27 սան

Հունվար` 25 սան

Փետրվար` 25 սան

Նախագիծ. «Ձոն մայրիկիս»

F15994C6-32A9-4222-ABBB-C43FE6AA6114

Անվանումը՝ «Ձոն մայրիկիս»

Մասնակիցներ՝ 2֊5 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Պատասխանատուներ` Նելլի Կարապետյան, Լիլիթ Հովհանիսյան

Ժամը` մարտի 7֊ին, ժամը 11֊ին
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ պատրաստում ենք գեղեցիկ նվերներ, համեղ թխիկներ, մրգային կերպարներ, երգում և արտասանում ենք մայրիկների համար

Խնդիրները` աշխատանքն իրականացնելիս երեխաների մոտ ձևավորվում է հարգանք՝ դեպի ծնողը, զարգանում է ճաշակը, սովորում են գույները գեղեցիկ համադրելու կարողությունը, երբեք չիրականացրած «չի կարելին» այդ օրը դառնում է «կարելի» ( կտրատում են մրգերը՝ դանակով, ստեղծում են իրենց նախընտրած թխիկները) 

Հանդիպման առաջին հատվածում մայրիկները կվայելեն երեխաների կատարումները, թարմ մրգերով ձևավորած կերպարները, համեղ կոնֆետները։

Երկրորդ հատվածում մեր գործունեության տարածքը վեր է ածվում իսկական նվերատոնի՝ երեխաները նվիրում են իրենց պատրաստած նվերները 

Դե իսկ վերջում էլ ազգային խաղեր, երգ, պար, մտերմիկ զրույցներ։

Փետրվար ամսվա հաշվետվություն

9FD6F268-8C4E-44A6-827A-9DB20D4E069F

Փետրվար ամիսը լինելով տարվա ամենակարճ ամիսը, շատ արագ է անցնում, սակայն հետաքրքիր ու բովանդակալից անցավ։

Ամիսը սկսեցինք արևոտ և մաքուր թթվածինով` զբոսանք բակում երգելով, թռվռալով Հարավի այգում

Ամսվա ընթացքում ունեինք, նաև՝ «Տեառնընդառաջ», «Բարեկենդան», «Թումանյանական օրեր», և ըստ ծեսի օրակարգի էլ պատրաստվեցինք։

Տեառնընդառաջի ամփոփում

Տեառնընդառաջին ընդառաջ սովորում ենք խաղերգեր

Սովորում ենք հարսանեկան երգեր

Երազանքի ծառը

Պատրաստում ենք փոխինձ

Տեառնընդառաջի ծես

Թումանյանը նախակրթարանում և ընտանիքում

Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը

Թումանյանական օրեր «Ամպն ու սարը»

Հեքիաթասած երեխաները

Հ. Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությունը վերածեցինք խաղ-ասմունքի

Աշխատանք ծեփամածուկով

Հ.Թումանյան «Անբան Հուռին»

Հ. Թումանյանի «Ծիտը» բանաստեղծությունը

Հ. Թումանյանը ընտանիքում

Հ. Թումանյանի «Ծիտը»

Հ. Թումանյան «Փիսոն»

Հ. Թումանյան «Փիսոն» արտասանում է Մինելի Սայադյանը

Արտակը և հայրիկը

Փետրվարի 19-ին մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր: Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները շնորհավորեցին ՖԲ էջով: Ստորև կներկայացվեն հղումները`

Վարդան Հարությունյան

Դավիթ Թովմասյան

Էլեն Մկրտչյան

Նորայր Ղազարյան

Մայա Կարապետյան

Արտակ Վերմիշյան

Արինա Դալլաքյան

Ազգային երգեր և խաղիկներ

Ազգային խաղերգ

Ազգային խաղեր. մամի, մամի կրակ կտաս

Ազգային խաղ ասեմ,չասեմ

Ազգային խաղ խնոցի-հարոցի

Ազգային խաղ աղջիկ փախցնոցի

Ազգային խաղ աչք կապոցի

Ծնողները ինքնագլորների վրա

Նորայրը և իր մեծ ընկերը

Մինելին ու հայրիկը

Լեոնը և հայրիկը

Ծնողները ինքնագլորին

Բարեկենդանի ամփոփում