Ճաշացանկ 31.01-04.02

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ (խնձոր, նարինջ)

Ջեմ, կարագ

Հաց, պանիր

Ճաշ

Աղցան

Հավով, բրնձով փլավ

Պանիր, հաց

Ետճաշիկ

Ոսպով, բրնձով փլավ

Պանիր, հաց

Երեքշաբթի

Նախաճաշ

Միրգ (խնձոր, բանան)

Թխվածքաբլիթ, թեյ

Պանիր, հաց

Ճաշ

Աղցան, կարտոֆիլի պյուրե

Հաց

Ետճաշիկ

Սպաս

Պանիր, հաց

Չորեքշաբթի

Նախաճաշ

Միրգ (խնձոր, մանդարին)

Կակաո, կաթնաշոռով բիսկվիթ

Պանիր, հաց

Ճաշ

Թթվասեր

Մսով բորշչ

Պանիր, հաց

Ետճաշիկ

Մածուն, թթվասեր

Հնդկաձավարով փլավ

Հաց

Հինգշաբթի

Նախաճաշ

Միրգ (խնձոր, նարինջ)

Բրնձով շւլա

Պանիր, հաց

Ճաշ

Գազար

Մսով, վերմիշելով ապուր

Պանիր հաց

Ետճաշիկ

Կոմպոտ, թխվածք զեբր

Պանիր, հաց

Ուրբաթ

Նախաճաշ

Միրգ (մանդարին, բանան)

Մաննի

Պանիր, հաց

Ճաշ

Գազար

Մսով, ոսպով ապուր

Պանիր, հաց

Читать далее «Ճաշացանկ 31.01-04.02»

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

D2294D7C-5D88-48A2-B5FB-153D216BAD01

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են 
  • ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։  
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի  թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00  Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4  հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Փետրվար

Նախագիծ- Թումանյանական օրեր նախակրթարանում

  • Թումանյանական հեքիաթների, բանաստեղծությոքւնների ուսուցում
  • Հեքիաթների վերլուծություն
  • Ռադիոձայնագրումներ
  • Ծնողական հացազրույց- Թումանյանը երեխայի կյանքում
  • Հեքիաթբեմադրություն

Շաբաթվա հեքիաթներ՝

  • «Անհաղթ աքլորը»
  • «Բարեկենդանը»
  • «Պոչատ աղվեսը»
  • «ՈՒլիկը»
  • «Քաջ նազարը»

Շաբաթվա բանաստեղծություններ՝

  • «Խնոցի»
  • «Փիսիկի գանգատը»
  • «Շունը»
  • «Փիսոն-փիսոն»

Ամսվա երգեր՝
 «Տերընդեզ»
 «Արև ,արև,»  
«Այֆոռկա»
«Խնոցի-հարոցի»
«Պսակ-պսակ»
«Եկանք,եկանք Այլիո»
«Զարկ բոլոճիկ»

Նախագիծ— Տեառնընդառաջ

  • Պատրաստելու ենք քաղցրահամ հալվա
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Այլընտրաքային նկարչություն
  • Փոխինդե գնդիկներ
  • Աղանձ
  • Ադիբուդի

Շաբաթվա ընթացքում պատրաստված համեղ քաղցրավենիքներով կզարդարենք մեր ծիսական սեղանը, կպատրաստենք ծիսական կենաց ծառը, վրան կփակցնենք նկարված չար կերպարներն, մեր բակում կվառենք խարույկ, և սաների հետ շուրջպարի, երգերի ներքո կպտտվենք խարույկի շուրջ, մինչև կրակի հանդարտվելը, հետո յուրաքանչյուր սան իր ճյուղը կգցի կրակին, կթռնեն խարույկի վրայով, իսկ հետո կլինի համեղ քաղցրանուշների հյուրասիրություն:

Բարեկենդան

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:

Ընտանեկան նախագծեր՝

  •  Հարս ու փեսայի տիկնիկի պատրաստում
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Տյառնընդառաջի ծեսի իրականացումը ընտանիքում

31.01-04.02

  • Այլընտրանքային նկարչություն- նկարելու ենք թղթի վրա չար կերպարներ, որպեսզի Տյառնընդառաջի ծեսի ժամանակ գցենք խարույկի մեջ
  • Ծիսական երգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյանի հետ
  • Պատրաստելու ենք հարս ու փեսայի տիկնիկներ
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- Աքլորակռիվ, Գոմշակռիվ
  • «Մարզական դաստիարակ ստուգատես»:

07.02-11.02

  • Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
  • Ռադիոձայնագրություն՝ Հ. Թումանյան, հեքիաթ «Անհաղթ աքլորը»
  • Բանաստեղծության ռադիոձայնագրություն- «Փիսիկի գանգատը»,« Շունը»
  • ՈՒրախ առավոտյան մարմնամարզութուն ծիսական երգերի ներքո

14.02-18.02

  • Տյառնընդառաջ
  • Բուն բարեկենդան
  • Պատրաստելու ենք փոխինդե գնդիկներ
  • Պատրաստելու ենք հալվա
  • Պատրաստելու ենք պտպտան ադիբուդի և աղանձ
  • Ծնողական հարցազրույց- Թումանյանը երեխայի կյանքում 
  • Տոնելու ենք Հ. Թումանյանի ծննդյան օրը

21.02-25.02

  • Առավոտյան ուրախ զբոսանք մաքուր օդում, նախավարժանք ծիսական երգերի ներքո
  • Երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- «Աղջիկ փախցնոցի», «Թաշկինակ»
  • Ծաղկատունկ ծաղկի կտրոններից

Նախագիծ. Թումանյանական օրեր

Անվանումը՝ Թումանյանական օրեր

Նախատեսված է՝ նախակրթարանի 2-4 տարեկանների սաների և ընտանիքի համար

Մասնակիցներ՝  Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, դասիարակներ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ մեկ ամիս

Նպատակը՝

  • Ուսուցանում, վերլուծում, ծանոթանում են Հ. Թումանյանի ստեղծագործություններին
  • Ծափխաղերի, տարբեր խաղային գործողությունների և առարկաների և միջոցով ստեղծագործությունների յուրացնում

Խնդիրներ՝

  • Ստեղծագործության ուսուցում
  • Խաղերի, ինքնաշեն շրխկանների, խաղերի կիրառում
  • ՈՒսման գործնթացի տեսագրում և լուսաբանում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

  • Տիրապետում են ձեռքի հմտություններ, օգտագործելով շրխկաններ, տիրապետում են ծափխաղեր
  • Գիտեն Հ. Թուանյանի ստեղծագործություններից
  • Ցուցադրում են խաղներկայացումներ

 

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • Խաղի և ստեղծագոևծության յուրացում
  • Շրխկաններով ստեղծագործությունը նվագակցելու հմտությունների տիրապետում
  • Ռիթմիկան զգալու և վերարտադրելու հմտության տիրապետում

Միջավայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ. Նախակրթարան

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • Ստեղծագործության ուսուցում
  • Խաղուսուցում
  • տեսանկարահանում
  • լուսաբանում

Անհրաժեշտ գործիքները՝

  • Ինքնաշեն շրխկաններ
  • Բնական շրխկաններ
  • Երաժշտական գործիքներ

Կիրառվող մեթոդներ՝

  • Խաղեր
  • Ծափեր
  • Երգեր

Ուսումնական գրականություն՝ Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Երաժշտական ստեղծագործությունների ցանկ՝

  • Կաքավիկ ձեռնարկ

Արդյունքներ՝

  • Կտիրապետեն խաղերգերի
  • Կյուրացեն ստեղծագործություններ
  • Կկարողանան միարժամանակ երգել, արտասանել, խաղալ, ստեղծագործել
  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

նախագծի, արդյունքների հրապարակում, տարածում՝

  • Բլոգներու
  • Ենթակայքերում
  • Սոցցանցերում

Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Անվանումը՝ Տեառնընդառաջի ծես

Օր՝ Փետրվարի 13.02.2022

ժամը՝ 12։00

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագրում՝

  • Ազգային երգեր, պարեր
  • Խարույկ
  • Այրում ենք ճյուղ /մեր վատ մտքերով, որ գնան կորչեն/
  • Ծիսական հյուրասիրություն

Նպատակը՝ Սաներին ուսուցանել, թե ի՞նչ է ազգային երգն ու պարը, ծեսի իմաստն ու բովանդակությունը։

 Խաղերգեր

Ճաշացանկ 24.01-27.01

0A24980E-9573-48C1-95E9-80C0B91B7A2F

Երկուշաբթի 24.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց, պանիր։

Ճաշ՝

  • Հավով֊բրնձով ապուր, հաց, շոգեխաշած բազուկ։

Հետճաշիկ՝

  • Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն։

Երեքշաբթի 25.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ջեմ, կարագ, պանիր, թեյ, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց։

Հետճաշիկ՝

  • Սպաս, պանիր, միրգ, հաց։

Չորեքշաբթի 26.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, կաթնաշոռով գաթա, պանիր, կակաո, հաց։

Ճաշ՝

  • Թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց։

Հետճաշիկ՝

  • Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց։

Հինգշաբթի 27.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Գազար, մսով֊վերմիշելով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ՝

  • Պանիր, թխվածքաբլիթ, հաց, խնձոր։