Ճաշացանկ 24.01-27.01

0A24980E-9573-48C1-95E9-80C0B91B7A2F

Երկուշաբթի 24.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց, պանիր։

Ճաշ՝

  • Հավով֊բրնձով ապուր, հաց, շոգեխաշած բազուկ։

Հետճաշիկ՝

  • Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն։

Երեքշաբթի 25.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ջեմ, կարագ, պանիր, թեյ, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց։

Հետճաշիկ՝

  • Սպաս, պանիր, միրգ, հաց։

Չորեքշաբթի 26.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, կաթնաշոռով գաթա, պանիր, կակաո, հաց։

Ճաշ՝

  • Թթվասեր, պանիր, մսով բորշչ, հաց։

Հետճաշիկ՝

  • Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց։

Հինգշաբթի 27.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Գազար, մսով֊վերմիշելով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ՝

  • Պանիր, թխվածքաբլիթ, հաց, խնձոր։

Հունվար ամսվա հաշվետվություն

6FC133ED-F0F2-448D-9110-C696F639806F

Շատ հետաքրքիր և ուրախ ամիս էր բոլորիս համար։ Երեխաները ամենից շատ , հենց ա՛յս ամսվան են սպասում։ Տոների կարճատև դադարից հետո սաները կարոտած վերադարձան և պատմեցին ու ցույց տվեցին իրենց տոնական միջավայրը։

Ընտանեկան նախագծեր՝

Մերիի հեքիաթային օրը։

Լեոնի ընտանեկան նախագիծը։

Սիլվիկի ամանորյա տրամադրությունը։

Ամանորյա իրարանցում։

Վարդանի ուրախ ամանորը։

Դավիթի ուրախ Նոր տարին։

Ամանորյա տրամադրություն։

Նվերաբեր ամանոր։

Երբ վերադարձանք արդեն մեր բնականոն աշխատանքին, խմբասենյակի բույսերը խնամքի կարիգ ունեին։Աշխատասեր սաները խնամում են խմբասենյակի ծաղիկները՝ ջրում ու մաքրում են չորացած տերևները և վրայի փոշիները:Խնամում ենք խմբասենյակի ծաղիկները։

Սուրբ ծննդյան նախօրեին պատրաստեցինք ամենահամեղ չամչով փլավը։ 

Չամչով փլավ։

Չենք մոռանում նաև մեր բնագիտական փորձերի մասին, չէ որ դրանք շատ հետաքրքիր են անցնում։

Գունավոր կոնֆետներով բնագիտական փորձ կատարեցինք և ստացվեց գեղեցիկ ծիածան։ Բնագիտական փորձ գունավոր կոնֆետներով։

Հարավի նախակրթարանի սաները Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում իրականացրին մանդարինով փորձ:Բնագիտական փորձ մանդարինով։

Մանդարինի կորիզները խոշորացույցով ուսումնասիրեցինք, այնուհետև ցանեցինք, ջրեցինք և կհետևենք աճին:Հետազոտում ենք և ցանում։

Դդմածեսին ընդառաջ ուսումնասիրում ենք դդմի կուտիկները և փորձելու ենք ցանել ու հետևել դրանց աճին։ Ուսումնասիրում և ցանում ենք դդմի կուտիկները։

Ազգային խաղիկներ՝

Ազգային խաղիկները սաները խաղում են միշտ, որի օգնությամբ էլ ավելի մոտ են գտնվում մեր ազգային արմատներին: Ազգային խաղիկները սաների համար շատ զվարաճալի ու հետաքրքիր են, խաղում են ինքնամոռաց և ապրում իմացումի հրճվանքը: 2-4 տարեկան սաները խմբասենյակում իրենց ընկերների և դաստիարակների հետ միասին խաղում են ազգային խաղիկներ՝ ընկուզախաղ, աչքակապոցի, աքլորակռիվ-գոմշակռիվ, աղջիկ փախցնոցի, խնոցի- հարոցի, կարելի է թվել շատ անվանումներ, քանի որ անթիվ հետաքրքիր խաղիկներ կան:

Աղջիկ փախցնոցի։

Թաշկինակ։

Խնոցի-հարոցի ։

Ընկուզանետոցի։

Ընկույզ պտտոցի։

Ընկուզագլրոցի։

Աքլորակռիվ։

Շրխկաններ։

Խաշիլ փափա։

Մարզական ստուգատես՝

Մարզական ստուգատեսի շրջանակում շաբաթը սկսեցինք հետաքրքիր խաղերով և մարզումներով: Սաները շատ են սիրում մարզվել, ինքնագլոր վարել և հավեսով ցույց տվեցին իրենց կարողություններն ու հմտությունները:

Մարզական ստուգատես։

Ինքնագլորների ստուգատես։

Դդմածես՝

Քանի որ մեզ մոտ դդմածես է, մենք այսօր սովորեցինք ասիկներ կապված ծեսի հետ։ Դդմածեսի ասիկներ։

Ղափամա ենք պատրաստում։

Դդմանկարչություն։

Նկարում ենք դդմիկներ։

Դաստիրակների օրագրում ,այս շաբաթ իր տեղն է զբաղեցնում սաների բազմատեսակ խոսակցություններից մի մասը։ 

Բլբլանները։

Ամսվա ընդացքում մասնակցել ենք լողի և պարի սեմինարներին։

Պարի սեմինար։

Լողի սեմինար։