Ինքնագլորների ստուգատես

A858E8AF-C1EF-4D63-B532-E2422579887A

Անվանումը` 2-4 տարեկանների «ինքնագլորների» ստուգատես

Օրը` հունվարի 24-28

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակներ

Վայրը` Հարավային դպրոց

Անհրաժեշտ գույք` Ինքնագլորներ, բուլավաներ, պարան

Ինքնագլորով խաղեր

Նախապես սաները կբաժանվեն երկու խմբի և կներկայացնենք խաղի ընթացքը: Խաղային առարկաները կպատրաստենք և կսկսենք խաղալ:

Խաղ` 1. Բուլավաների մոտով շրջանցել ինքնագլորով, երկու-երկու պտտվել:

Խաղ` 2. Պարանները ձգել մեկ ուղղությամբ, սաները ինքնագլորով կպտտվեն պարանի երկարությամբ:

Նպատակ` Սաներին ուսուցանել ինքնագկոր վարելու հմտություններ։ Ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրներ

Ինքնագլոր վարելու կարողության դիտարկում Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում (համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ) Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացք` ստուգատեսը կիրականացնենք Հարավային դպրոցի մարզասրահում, բակում կամ հարակից տարածքում։ Ստուգատեսը կիրականացնենք ինքնագլորների, բուլավաների և այլ խաղերի միջոցով։ Այս ամենը կսկսենք նախավարժանքով։ Եվ իհարկե կտեսանկարահանենք ընթացքը։

Արդյունքներ` արդյունքները կհրապարակենք բլոգում, ենթակայքում