Տարեգաթա

Ամանորի ծեսից առաջ, Արևիկի և Անիի մայրիկ` Լիլիթը, սաների հետ սիրով պատրաստեցին ամանորյա տարեգաթա: Իսկ գաթան պատրաստելու ընթացքում տատիկները միացան իրենց գեղեցիկ բարեմաղթանքներով:

Լույսեր, գույներ, ղողանջներ. նախագիծ

Անվանումը` Լույսեր, գույներ, ղողանջներ

Վայրը` Հարավային դպրոց-պարտեզ

Օրը` դեկտեմբերի

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Նպատակ`

  • Երեխայի օրը դարձնել տոն
  • Զարդարել և ձևավորել խմբասենյակն ու բակը
  • Զարդարել տոնածառը
  • Վառել տոնածառի լույսերը

Երգերն են`

Տոնածառ ջան տոնածառ

Փաթ, փաթ փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Արդյունքները հրապարակել բլոգում, ենթակայքում

Ամանորի ծեսը Հարավում

6FC133ED-F0F2-448D-9110-C696F639806F

Անվանումը` Ամանորյա տոնախմբություն Լույսեր, գույներ, ղողանջներ

Իրականացման՝ 

Օրը՝ դեկտեմբերի 26

Ժամը՝ 11։00-ից

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակ, ծնողներ, հյուրեր․․․

Նպատակը՝ Ամանորյա տոնախմբության իրականացում՝ սաների ու նրանց ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ

Ընթացքը՝ խմբասենյակում ծնողների մասնակցությամբ սկսվում է տոնական տարեգաթայի պատրաստումը, որի մեջ դրվելու է մանրադրամ։

Հետո սկսվելու է ընկուզախաղերի մարզական շքերթը՝ սաներով-ծնողներով։

Ժամը 11.00-ին մասնակիցները (աղջիկները թիթիզ շորիկներով և տոնական աբադոկներով, տղաները ջինսե տաբատով, վերնաշապիկով և «Ձմեռ Պապ»-ի գլխարկներով) մտնում են տոնական սրահ, որտեղ սկսվում է Ամանորի ծեսը` տոնական երգերի շարաններով, բանաստեղծություններով, միասնական պարով։ 

Վերջում կանչում ենք Ձմեռ պապիկին՝ տեղի է ունենում նվերների հանձնման արարողությունը։ Բարեմաղթանքներով ու հյուրասիրությամբ ամփոփում ենք ծիսական օրը։

Արյունքը՝ Վերջնական ֆիլմ՝ տոն օրվա ամբողջական ներկայացմամբ, որը կտեղադրվի բլոգում, ենթակայքում ու կտարածվի սոց․ ցանցերում

Ամփոփում

Օրվա երգեր՝

 Բանաստեղծություններ՝

Հ. Թումանյանի՝ «Առաջին ձյունը» 

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ա. Խնկոյան՝ «Ձմեռ պապի»

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Պարեր՝

Ամանորյա օրացույց

Սաները անհամբերությամբ են սպասում ամանորին, հաշվում օրերը իրենց փոքր մատիկների վրա։ Ամանորի օրերն հաշվելու համար՝ պատրաստեցին հետաքրքիր, գեղեցիկ տոնածառ օրացույց: Սաները այսպես սովորում են նաև ամսվա օրերը, շաբաթները ավելի հեշտ: