Միջինքի գաթա

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Միջինքի գաթայի մեջ դնում են մետաղադրամ, ում բաժին է հասնում մետաղադրամը, ողջ տարին հջողություն է բերում: Այս տարվա ողջ հաջողությունը կբերի մեր խմբին:

Տարեգաթա

Ամանորի ծեսից առաջ, Արևիկի և Անիի մայրիկ` Լիլիթը, սաների հետ սիրով պատրաստեցին ամանորյա տարեգաթա: Իսկ գաթան պատրաստելու ընթացքում տատիկները միացան իրենց գեղեցիկ բարեմաղթանքներով:

Պատրաստում ենք մածուն

Այսօրվա թեման` մածունն էր: 2-4 տարեկանների խմբի սան Մհերի մայրիկ` Աննա Գանջալյանը սաներին պատմեց, թե ինչի՞ց են մածուն պատրաստում և որքան օգտակար է։ Սաների օգնությամբ կաթից պատրաստեցինք մածուն: