Գունավոր պղպջակներ

Երեխաներին քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Հարավի սաները ամեն մի օրը դարձնում են գունավոր ու զվարճալի՝ ժպիտ պարգևելով մեկը մյուսին։ Ահա այսպես են անցում մեր ամառային, արևոտ օրերը։

Առանց թևիկների և օղակների լող

Ամառվա վերջին ամիսն է, ու որոշեցինք ստուգատեսի միջոցով պարզել, թե որքանով են ամառային պարտեզի ընթացքում սաները յուրացրել լողի հմտությունները։ Կարողանո՞ւմ են արդյոք առանց օղակ և թևիկ ինքնուրույն լողալ, ազատ տեղաշարժվել լողավազանում։ Ուրախ ու պատրաստակամ կատարեցին լողից առաջ բոլոր նախապատրաստական աշխատանքները, ու սկսվեց իսկական լողի շքերթը, ցատկով, թռիչքով, սուզվելով ու ազատ լողով…

«Առանց թևիկների և օղակների լողի» ստուգատես. նախագիծ

Անվանումը՝ «Առանց թևիկների և օղակների լող»

Իրականացման՝

Օրը՝ օգոստոսի 3-4

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի բացօթյա ամառային լողափ: Ընտանեկան դպրոցի ամառային լողափ

Մասնակիցները` 2-4 տարեկաններ,

Պատասխանատուներ՝դաստիարակներ` Լիլիթ Հովհաննիսյան, Անժելա Ստեփանյան

Նպատակը՝ Գրանցել տարատարիք սաների ձեռք բերած լողի հմտությունները

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ամառային գլխարկ
  • լրացուցիչ հագուստ (կիսատաբատ, շապիկ)
  • լողազգեստ սաներին
  • սրբիչ
  • արևապաշտպան քսուքներ
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ)
  • Թվային միջոց’ հեռախոս

Ընթացքը՝

  • Մկանները տաքացնելու վարժանքներ
  • Ցնցուղի տակ ցողում
  • Հերթով ցատկ աստիճանից լողավազան’ առանց օղակ, առանց թևիկ
  • Ջրից վախը հաղթահարելու խաղ-զվարճանք’ անակ-անակ ճոճանակ
  • ընդմիջում’ պառկելով արևի տակ
  • Թռնոցի լողավազանում’ «Թռի, թռի թռցնեմ», ջրային ռիթմիկա, չլմփոցներ
  • Ազատ լող’ առանց օղակ, առանց թևիկ
  • Լողավազանից դուրս գալուց հետո ցողում

Արդյունքը’ կնկարահանվի, կպատրաստվի ֆիլմ, կլուսաբանվի ու կտարածվի կայքում, սոց. ցանցերում, բլոգում…

Ամփոփում