Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

D2294D7C-5D88-48A2-B5FB-153D216BAD01

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են 
  • ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։  
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի  թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00  Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4  հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Փետրվար

Նախագիծ- Թումանյանական օրեր նախակրթարանում

  • Թումանյանական հեքիաթների, բանաստեղծությոքւնների ուսուցում
  • Հեքիաթների վերլուծություն
  • Ռադիոձայնագրումներ
  • Ծնողական հացազրույց- Թումանյանը երեխայի կյանքում
  • Հեքիաթբեմադրություն

Շաբաթվա հեքիաթներ՝

  • «Անհաղթ աքլորը»
  • «Բարեկենդանը»
  • «Պոչատ աղվեսը»
  • «ՈՒլիկը»
  • «Քաջ նազարը»

Շաբաթվա բանաստեղծություններ՝

  • «Խնոցի»
  • «Փիսիկի գանգատը»
  • «Շունը»
  • «Փիսոն-փիսոն»

Ամսվա երգեր՝
 «Տերընդեզ»
 «Արև ,արև,»  
«Այֆոռկա»
«Խնոցի-հարոցի»
«Պսակ-պսակ»
«Եկանք,եկանք Այլիո»
«Զարկ բոլոճիկ»

Նախագիծ— Տեառնընդառաջ

  • Պատրաստելու ենք քաղցրահամ հալվա
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Այլընտրաքային նկարչություն
  • Փոխինդե գնդիկներ
  • Աղանձ
  • Ադիբուդի

Շաբաթվա ընթացքում պատրաստված համեղ քաղցրավենիքներով կզարդարենք մեր ծիսական սեղանը, կպատրաստենք ծիսական կենաց ծառը, վրան կփակցնենք նկարված չար կերպարներն, մեր բակում կվառենք խարույկ, և սաների հետ շուրջպարի, երգերի ներքո կպտտվենք խարույկի շուրջ, մինչև կրակի հանդարտվելը, հետո յուրաքանչյուր սան իր ճյուղը կգցի կրակին, կթռնեն խարույկի վրայով, իսկ հետո կլինի համեղ քաղցրանուշների հյուրասիրություն:

Բարեկենդան

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:

Ընտանեկան նախագծեր՝

  •  Հարս ու փեսայի տիկնիկի պատրաստում
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Տյառնընդառաջի ծեսի իրականացումը ընտանիքում

31.01-04.02

  • Այլընտրանքային նկարչություն- նկարելու ենք թղթի վրա չար կերպարներ, որպեսզի Տյառնընդառաջի ծեսի ժամանակ գցենք խարույկի մեջ
  • Ծիսական երգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյանի հետ
  • Պատրաստելու ենք հարս ու փեսայի տիկնիկներ
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- Աքլորակռիվ, Գոմշակռիվ
  • «Մարզական դաստիարակ ստուգատես»:

07.02-11.02

  • Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
  • Ռադիոձայնագրություն՝ Հ. Թումանյան, հեքիաթ «Անհաղթ աքլորը»
  • Բանաստեղծության ռադիոձայնագրություն- «Փիսիկի գանգատը»,« Շունը»
  • ՈՒրախ առավոտյան մարմնամարզութուն ծիսական երգերի ներքո

14.02-18.02

  • Տյառնընդառաջ
  • Բուն բարեկենդան
  • Պատրաստելու ենք փոխինդե գնդիկներ
  • Պատրաստելու ենք հալվա
  • Պատրաստելու ենք պտպտան ադիբուդի և աղանձ
  • Ծնողական հարցազրույց- Թումանյանը երեխայի կյանքում 
  • Տոնելու ենք Հ. Թումանյանի ծննդյան օրը

21.02-25.02

  • Առավոտյան ուրախ զբոսանք մաքուր օդում, նախավարժանք ծիսական երգերի ներքո
  • Երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- «Աղջիկ փախցնոցի», «Թաշկինակ»
  • Ծաղկատունկ ծաղկի կտրոններից