Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

F496375A-2E27-4D40-AEA6-7B1AFC07B673

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են 
  • ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։  
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի  թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00  Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4  հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Հունվար

  • Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
  • Հունվարի 13, 20, 27` «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունավրիկ» ստուգատես
  • Հունվարի 10-30՝  ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
    • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
    • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
    • մարմնամարզական նախագծերի
    • ձմեռային մարզական խաղերի
    • ազգագրական ձմեռային փառատոն
  • Հունվարի 29՝ համայնքային տոն ` Ղափամայի ծես

  • Հունվար ամսվա իրականացվող Նախագծեր՝

03.01-07.01

Ամանորյա ընտանեկան նախագիծ

03.01-07.01

Տոնական նախգիծ


Ազգային փառստոն` Դդմածես նախագիծ

Դիջիթեք 2022

Բնագիտական ստուգատես

  • Այլընտրանքային նկարչություն- նախապես տարրաների մեջ կլցնենք գունավոր գուաշներ, ջուր, կդնենք սառցախցիկ, արդյունքում կստանանք գունավոր սառույցներ, և սպիտակ թղթի վրա կնկարենք։
  • Պատրաստելու ենք գունավոր, հատապտուղներով համեղ սառույցներ։
  • Բնագիտական փորձ (գունավոր կոնֆետներով):

Մարզական ստուգատես

  • Մարզատոն- գլուխկոնծի, վազք, ցատկ դդումների միջև
  • Հեծանվավարություն, ինքնագլորների վարում
  • Առավոտյան նախավարժանք,
  • Խաղ-մրցույթ՝ պարան քաշոցի, փոքրիկ դդումի փոխանցում

Ընտանեկան նախագծեր

  • Ռադիոձայնագրություններ-ծնողները կխոսեն ղափամաբի խորհուրդի, ծեսի մասին։
  • Բարեմաղթանքներ
  • Ազգային ուտեստներ դդումով

Համայնքի տոն` ղափամայի ծես

Ամսվա երգեր՝
«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
«Արև, արև, եկ՛, եկ՛»

Ամսվա ասիկները

Դդմածեսի ասիկներ

Ամսվա բանաստեղծություններ,

Հ. Թումանյան՝ «Ծույլ աղջիկը»

«Ծաղիկները»

Ամսվա հեքիքթ

Հ. Թումանյան` «Պոչատ աղվեսը»