Ճաշացանկ 27.06-01.07

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ, ջեմ, կարագ, պանիր, հաց, հալվա

Ճաշ

Վարունգ, կաղամբ, գազար հավով բրնձով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց

Երեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ

Աղցան, մակարոնով փլավ, մածուն, պանիր, հաց

Ետճաշիկ

Սպաս, հալվա, հաց

Չորեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, ջեմ, կարագ, պանիր, հաց, հալվա

Ճաշ

Վարունգ, կաղամբ, գազար հավով բրնձով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց

Հինգշաբթի

Նախաճաշ

Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

Վարունգ, պղպեղ, դդմիկով մսով ապուր, պանիի, հաց

Հետճաշիկ

Բիսկվիթ, մածուն, պղպեղ, հաց

Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը աչքի ընկավ ոչ միայն ջերմությամբ, այլև միջոցառումների առատությամբ։ Տոնական Հունիս 1.
Երգ, պար, ծիծաղ, նվերներ, փուչիկներ։
Այն ավելի շքեղ դարձավ Կոմիտասյան երգերով։
Քանի որ հունիսն է, և ամառային արև, օրվա մեծ մասը անց ենք կացնում լողավազանում։ Ջուրը երեխաների պաշտամունքի առարկան է դարձել, և դժվարությամբ են բաժանվում նրա շոյանքներից։ Յուրաքանչյուր խաղ կատարվում է ջրում։ Ջրային խաղեր, մրցույթներ.  «ես կարողանում եմ լողալ», «ես սովորում եմ լողալ»։
Հետո եկավ հարսանեկան շաբաթը`
նախապատրաստական փուլից մինչև իսկական ծիսական հարսանիք։
Նախօրոք թխեցինք գաթաները, պատրաստեցինք փողկապներ, հարսնաքողեր։ Միջոցառումը սկսեցինք ազգային ծիսական երգերով` դհոլի ուղեկցությամբ։
Ուրախ անցավ նաև գլաքարերով խաղ_մրցույթի անցկացումը։ Նրանց ստեղծած պատկերները աչքի էին ընկնում յուրօրինակ գեղեցկությամբ, գունային բազմազանությամբ։
Չկա մի օր, որ սաները հեքիաթ չլսեն։ Նրանք իրենց ընկալմամբ պատմում-վերարտադրում են լսած հեքիաթները, որը զարգացնում է բանավոր խոսքը։

Երգուսուցում

Ջրային խաղեր`

Փսփաում են ընկերներով

Աղջիկ փախցնոցի

Լողազգեստների ցուցադրություն

Ջրային հրճվանք

Ջրային խաղ

Գունավոր գնդակներ

Խնձորուտոցի

Հարսանեկան շաբաթ

Նախապատրաստական.

Ազգային խաղեր`

 « Աղջիկ փախցնոցի» 

 «Աքլորակռիվ»

 «Գոմշակռիվ»

« Պարանձգոցի»

Հարսանեկան հագուստներ`

 Այլընտրանքային փողկապներ

Հարսնաքողեր

Ծիսական խոհանոց`

Համեղ գաթա

Ծիսական հարսանիք արեցինք ամառային լողափում։ 

Իսկական ավանդական հարսանիք` դհոլ զուռնով, երգ ու պարով, հարսնաքավորներով, քողերով, փողկապներով, բայց լողազգեստներով։
Արարողությունը սկսեցինք փեսաների այցելությամբ։ Դհոլ զուռնայով, երգ ու պարով եկան հարսնացուներ տանելու։ Նրանք գովաբանում էին ծիլ_ծիլ բեղերով քաջ տղաներին։ Աղջիկներն էլ պատասխան երգով ներկայացնում էին իրենց նազելի հարսնացուներին։ Ավանդության համաձայն` մասնակիցներին բաժանեցինք տարոսիկներ և գաթաներ։ Ամբողջ ընթացքում չէր պակասում երգն ու պարը, դհոլի զարկերի տակ ընթացող ջրոցին ու ուրախ խաղերը։

Ճաշացանկ 20.06-24.05

Երկուշաբթի 20.06

  • Նախաճաշ-միրգ, ձու, հաց, վարունգ, պանիր
  • Ճաշ-վարունգ, գազար, պանիր, հաց, հավով բրնձով ապուր
  • Հետճաշիկ-պղպեղ, կաղամբ, վերմիշելով փլավ, մածուն, հաց

Читать далее «Ճաշացանկ 20.06-24.05»