Ամանորի ծեսը Հարավում

6FC133ED-F0F2-448D-9110-C696F639806F

Անվանումը` Ամանորյա տոնախմբություն Լույսեր, գույներ, ղողանջներ

Իրականացման՝ 

Օրը՝ դեկտեմբերի 26

Ժամը՝ 11։00-ից

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակ, ծնողներ, հյուրեր․․․

Նպատակը՝ Ամանորյա տոնախմբության իրականացում՝ սաների ու նրանց ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ

Ընթացքը՝ խմբասենյակում ծնողների մասնակցությամբ սկսվում է տոնական տարեգաթայի պատրաստումը, որի մեջ դրվելու է մանրադրամ։

Հետո սկսվելու է ընկուզախաղերի մարզական շքերթը՝ սաներով-ծնողներով։

Ժամը 11.00-ին մասնակիցները (աղջիկները թիթիզ շորիկներով և տոնական աբադոկներով, տղաները ջինսե տաբատով, վերնաշապիկով և «Ձմեռ Պապ»-ի գլխարկներով) մտնում են տոնական սրահ, որտեղ սկսվում է Ամանորի ծեսը` տոնական երգերի շարաններով, բանաստեղծություններով, միասնական պարով։ 

Վերջում կանչում ենք Ձմեռ պապիկին՝ տեղի է ունենում նվերների հանձնման արարողությունը։ Բարեմաղթանքներով ու հյուրասիրությամբ ամփոփում ենք ծիսական օրը։

Արյունքը՝ Վերջնական ֆիլմ՝ տոն օրվա ամբողջական ներկայացմամբ, որը կտեղադրվի բլոգում, ենթակայքում ու կտարածվի սոց․ ցանցերում

Ամփոփում

Օրվա երգեր՝

 Բանաստեղծություններ՝

Հ. Թումանյանի՝ «Առաջին ձյունը» 

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ա. Խնկոյան՝ «Ձմեռ պապի»

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Պարեր՝

Оставьте комментарий