Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

9B49F5C1-4D75-4FBE-9294-1BFBB08514FC

Նախակրթարանի օրացույց

Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ 
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն` 
  • Բաժակը կպչում է թղթին։
  • Տեխնոլոգիա` Պատրաստում ենք թղթե փաթիլներ և ամրացնում ապակիներին։
  • Այլընտրանքային նկարչություն` 
  • Երգեր`«Նոր տարվա հանդես», «Փաթիլներ»,«Բասեն բարի»։
  • Հեքիաթ-ներկայացում` «Ճամփորդները», «Հավ մայրիկը»
  • Ոտանավորների շարք՝ «Իմ կաթնատամ»,Թումանյանի «Ամպն ու սարը»,«Եղևնի»։
  • Ճվիկներ`«Ճվիկ, ճվիկ», «Ծափիկ, ծափիկ»
  • Ազգային խաղիկներ`«Նանի, նանի»
  • Մարզական խաղեր` 
  • «Ծուղրուղու» զարգացնող նյութերի ժողովածու 2-5տարեկանների համար 
  • Լոգոպեդ- դաստիարակ համագործակցություն 

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակ-պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Իրականացվող նախագծերն են`

Աղայան+Ռոդարի

Ծառզարդար

Սուրբ Հարություն

«Ձոն մայրիկիս»

Ամսվա բանաստեղծությունները `

Մանուշակ

Տիկին-տիկին, տիկնակոթ
Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Ծիտը և բազեն

Ղազարոս Աղայան
Ծիտը ծառին ծլվլում է.
Ծի’վ, ծի’վ, ծի’վ:
Բազեն գլխին պտտվում է.
Վո˜ւյ, վո˜ւյ վո˜ւյ:
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
Վա˜յ, վա˜յ, վա˜յ:
Բազե, թը’ռռ. բազե, թը’ռռ.
Հա’յ, հա’յ հա’յ:
Բազեն թռավ, բազեն փախավ,
Ինչ լավ եղավ,
Հե˜յ, հե˜յ, հե˜յ:
Ծիտիկ –միտիկ, պիծիկ –միծիկ,
Պտպտուրիկ –չալպտուրիկ,
Դու լավ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա, հա, հա:

 Լուսաբաց
Ղազարոս Աղայան
_Ծուղրուղո˜ւ,
Աքլորը զիլ կանչեց թառին:
_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին:
_Ծուղրուղո՜ւ,
Կանչեց ծեգին երկրորդ բերան:
_Հո-հո˜, հո-հո˜,
Նախիրն արդեն հանդը տարան:
_Ծուղրուղո՜ւ,
Լույսը բացվեց երրորդ կանչին:
_Վույ, վույ, վույ, վո˜ւյ,
Նստեց նանը տեղի միջին:

Խխունջ
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Աղջիկ…  

Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:

 Կաչաղակ
Չա – չա- չա,
Կա -չա-չա,
Ղակ – ղակ,
Կա – չա -ղակ,
Թը՜ռռ…

Ամսվա ասիկները` 

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Շաբաթվա հեքիաթները `

«Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են»

  • Զատկական ասիկներ -հանելուկներ
  • Գաթաթխիկ
  • Ի՞նչ տեղեկություններ ունեն սաները Ծառզարդար-զատիկի մասին
  • Կարմիր ձվիկներ

03.04_07.04

  • Ածիկացան
  • Հետաքրքիր ձվախաղեր
  • Ուսումնասիրում ենք ձուն. ինչ գույն է, քանի շերտից է բաղկացած, որքանով է օգտակար
  • Զատկական ասիկներ, պատմություններ
  • Թղթից ձվիկների ստեղծում

10.04_14.04

  • Ծառզարդար
  • Ծառզարդար բակում
  • Ազգային խաղ ,,Էկե_դուկե,,. խաղում ենք ձվով
  • Ձուներկոցի
  • Խոհանոցային գործունեություն

17.04_21.04

  • Թաղարների ստեղծում
  • Երգուսուցում
  • Տեխնոլոգիական աշխատանք
  • Հեքիաթաղաղ
  • Թատերական ներկայացում

24.04_28.04

  • Հանելուկների հորինում
  • Խաղային շիլաշփոթ
  • Ընկերասեր երեխաները
  • Խոհանոցային գործունեություն
  • Մարզվում ենք բակում

Оставьте комментарий