Ապրիլ ամսվա հաշվետվություն

Գարնան 2-րդ ամիսը նախակրթարանում հագեցած էր բացօթյա իրականացվող ամենատարբեր գործունեություններով, ազգային երգ ու խաղով, արտասանությամբ, ծննդյան ծեսերով․․․

Ամիսը սկսեցինք սաների ամենասիրելի տոներից մեկով՝ «Զատկածեսով»։ Օրն ամփոփեցինք տոնին նվիրված երգերով, ավանդական ձվակռիվ խաղով ու ծիսական հյուրասիրությամբ։

Էլ ինչ գարուն առանց բնության՝ ծիլ ու ծաղկի, բողբոջի ուսումնասիրության։ Ամենօրյա զբոսանքները 2-4 տարեկանների համար օրվա մի մաս են կազմում, որի ընթացքում է՛լ ուսումնասիրում ու հետազոտում ենք, է՛լ արտասանում, է՛լ երգում ու խաղում․․․

Բույսերի մասին սաների հետ խոսում ենք ամեն օր՝ տնկում ենք, խնամում, ջրում, իսկ որպեսզի ավելի պատկերավոր իմանան, պետք է նաև ականատես լինեն ընթացքին։

Նկարչությունը 2-4 տարեկանների ամենասիրելի զբաղմունքներից է։ Նրանք միշտ ուրախ ու պատրաստակամ են, երբ հագնում են գոգնոցներն ու անցնում գործի։ Դե նկարել կարելի ամեն կերպ ու ամեն ձև՝ այլընտրանքային տարբերակով․ և՛ խմբասենյակն ենք վերածում նկարչական տաղավարի, և՛ բացօթյա միջավայրը՝ իր ծառ ու թփով։

Ռոդարին նախակրթարանում անբաժան է, իսկ ռոդարիական խաղերն օգնում են սաներին խաղալ՝ երևակայելով, ստեղծագործելով, հորինելով, իմացումի հրճվանք ապրելով․․․

Ծննդյան ծեսերին սաները սպասում են անհամբերությամբ։ Այս ամիս 2-4 տարեկանների խումբը «ծննդառատ» էր։ Ընտանեկան պարտեզները նախապես պատրաստել էին տորթիկի բիսկվիթները և բերել պարտեզ, իսկ վերջնական տեսքը տվեցին սաները՝ իրենց երևակայությամբ ու ձեռքերով։

Հարավի Թատրոն-ավտոբուսն արդեն հասցրել է շատ սիրվել սաների կողմից։ Ամեն անգամ այնտեղ ներկայացում դիտելուց հետո անհամբեր սպասում են հաջորդ այցին։ Այս անգամ «Մրջյունիկներ» թատերախումը մեզ համար բեմադրել էր՝

Մեր ամեն առավոտը նախակրթարանում սկսում է նախավարժանքով, իսկ մարզական օրերին արդեն հագնում ենք շապիկներն ու սկսում իսկական մարզական շքերթները՝

  • Ինքնագլորավարություն
  • Գլուխկոնծիներ

Բնագիտական փորձ` գունավոր ձողիկներով

Ռուզան Ասատրյանի հաշվետվությունը` այստեղ:

Оставьте комментарий