Ածիկացան

Զատկատոնին ընդառաջ, այսօր սաների հետ ածիկ ցանեցինք: Ածիկը համարվում է մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ: Ցորենը ցանում ես մեռնում է, հետո ծլում է, ու միջից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Թաղարի մեջ տնկում ենք ծաղիկ

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաքին ընդառաջ, «Իմ թաղարը». նախագծի շրջանակում, աշխատասեր սաները խմբասենյակում ավելացրին ևս մեկ բույս: Թաղարի մեջ հող լցրեցին և տնկեցին արմատակալած ծաղկի կտրոնը: Ամեն օր խնամում են ծաղիկները՝ մաքրում են տերևների վրայի փոշիները, ջրում և փխրեցնում են հողը, որպեսզի ունենանք մեր կանաչ անկյունը:

Բույսերի խնամք

Մայիսյան ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաքի շրջանակում «Սովորող-սովորեցնող» նախագծով 1.1 դասարանի սովորողները նախակրթարանի սաներին սովորեցրին ցանել սերմերը, ճիշտ տնկել բույսերը և խնամել: Սովորեցին տնկած բույսերի անուները:

Խոշորացույցով հետազոտում ենք և ցանում

Սաները խոշորացույցով հետազոտեցին եգիպտացորենի հատիկները, այնուհետև ցանեցին հողի մեջ և ջրեցին: Հետևենք աճի ընթացքին:

Շաբաթօրյակ Հարավային դպրոց-պարտեզում

Այսօր համապետական շաբաթօրյակ էր։ Մենք էլ անմասն չմնացինք մեր խմբով։ Ծնողներից մի քանիսի հետ ծառատունկ իրականացրեցինք, խնամեցինք միջավայրը։ Բոլորս ոգևորված աշխատեցինք։ Սպասենք մեր տնկած ծիրանենու բերքին։