Մայիսյան 17_րդ հավաքի երկրորդ շաբաթվա հաշվետվություն 

Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթը սկսեցինք տիկնիկագործությամբ։ Հրավիրել էինք տիկնիկագործ Բելլային, ով բավականին մանրամասն նկարագրում էր իր աշխատանքը։ Սաները ոչ միայն տեսան հերյունը, գունավոր թելերը, տիկնիկի մեջ լցվելիք սինդիպոնը, այլև շոշափեցին, ուսումնասիրեցին և օգնեցին ընկեր Բելլային։ Աշխատանքը,իհարկե, դյուրին չէր, մի քանի փուլից է բաղկացած, բայց շատ հետաքրքիր էր։ Առանջին փուլում հասցրեցինք ավարտել տիկնիկի գլուխը և ոտքերը, իսկ մյուս պարապմունքին այն ավարտին կհասցրվի։

,,Հեքիաթասաց մայրիկ,, նախագծով մեզ հյուր էր եկել մայրիկներից Գայանեն, նա կարդաց Ջ. Ռոդարիի ,,Երիտասարդ խեցգետինը,,։ Գաղտնիք չէ, որ երեխաները սիրում են հեքիաթ, հատկապես , եթե այն ներկայցնում են հետաքրքիր։

Այս շաբաթ սենսորային խաղերը անցկացրեցինք բակում։ Այս խաղերըզարգացնում են սաների երևակայությունը, զգայարանների ակտիվությունը, իրենց հանդիպող նյութերի ճանաչողությունը։

Շաբաթը մեկ անգամ ունենք ,,ԿարապներTV,, թողարկում։ Վերջերս հաճախ են սաները նոր խաղեր ներկայացնում։

Մեր առավոտը
սկսում ենք մարմնակրթությամբ, որը հաճախ վերածվում է Ռոդարիական խաղերի, սաները իրենք են ընտրում շարժումների ձևերը։ Օրվա ընթացքում մի քանի անգամ անդրադառնում ենք սաների ֆիզիկական ակտիվությանը Երաժշտության տակ կատարում են պարային շարժումներ, կամ փոքրիկ մրցույթներ կազմակերպում։

Շաբաթը ավարտեցինք հեքիաթ_ներկայացմամբ։ Մեզ հյուր էր եկել ծնողներից` Էլիզան։ Իր դերասանական տաղանդով և շատ հետաքրքիր մոտեցմամբ ներկայացրեց Թումանյանի ,,Շունն ու կատուն,,։ Թեև հեքիաթը ծանոթ էր, բայց մոտեցումը նորություն էր. ընկեր Էլիզան իր հետ բերել էր շուն և կատու խաղալիքներ, հեքիաթին համահունչ կատվի տնակ, ծառեր, գլխարկ, մորթի… Տպավորությունը աննկարագրելի էր։

Оставьте комментарий