Օգտակար մեղրն ու կիտրոնը

Պատրաստում ենք`մեղրով և կիտրոնով բուժիչ համադրություն: Մեղվածեսին ընդառաջ սաներին ծանոթացնում ենք մեղրի օգտակար հատկությունների հետ.ե՞րբ, և ինչպես է՞ օգնում մեզ:

Խաղալիքս պարտեզին. նախագիծ

Նախագծի անվանումը՝  «Խաղալիքս պարտեզին»

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Տևողությունը՝ Սեպտեմբերի 1- 30-ը

Անհրաժեշտ գործիքներ՝ Տարբեր մարզական և զարգացնող խաղեր և խաղալիքներ, լեգոներ, գրտնակներ, թխվածքաբլիթների ֆորմաներ, ձևավոր կտրիչներ․․․

Խնդիրները, նպատակներ՝  Նոր, զարգացնող և մարզական խաղերով և խաղալիքներով թարմացնել մեր սաների խաղադարանը, զարգացնել սաների ստեղծագործ երևակայությունը,  մարզական խաղերի և խաղալիքների միջոցով նպաստել սաների ֆիզիկական ակտիվությանը։ Ձևավորել սաների մոտ ունեցածը ընկերոջ հետ կիսելու, համատեղ օգտագործելու, իրար զիջելու, միմյանց օգնելու,  թիմային, համերաշխ աշխաելու ունակություններ, որն էլ կդառնա ապագայում առողջ անհատի ձևավորման հիմնաքարերից մեկը։

Նախագծի ընթացքը` կներկայացնենք տեսաֆիլմերի, ֆոտոշարերի ,  բլոգային պատումների տեսքով, ենթակայքում:

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Աշնանային պարտեզ` սեպտեմբեր

Ջրային խաղեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • Սեպտեմբեր ամսվա օրացույց՝
    • Աշնանային պարտեզ՝ բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
    • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը
    • Սեպտեմբեր ՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
    • Սեպտեմբերի 12-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
    • Սեպտեմբերի 12-30`  «Կոմիտասյան օրեր»
    • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ»
    • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»
    • Սեպտեմբեր `  «Ծաղկացան »

    Գործունեություններն ըստ օրերի՝

    Սեպտեմբերի 1_9` առաջին շրջանի մեկնարկը։Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Ինքնաշեն խաղալիքների պատրաստում։ Բակային, ջրային խաղեր, լող։ Խոհանոցային գործունեություն։

    Սեպտեմբերի 12-16՝ երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, լող, սենսորային_զարգացնող խաղեր։ Կավով գործունեություն, ստվերանկարչություն, ջրաներկով գուրծունեություն։ Զբոսանք, միջավայրի խնամք։ Հետազոտում ենք մեղուներին, դեղնած տերևներին։

    Սեպտեմբերի 19-23` երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Լսում և կարդում ենք պատմություններ ղափամայի մասին, Առանց դդումի պատրաստում ենք բրինձով փլավ մեղրով։ Սեփական ձեռքերով փորձում ենք պատրաստել պլաստիրին, ընթացքը կտեսանկարագրվի։

    Սեպտեմբեերի 26-30՝ երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, աշխատանք փրփուրով և թղթերով, զբոսանք բակում, հավաքում ենք դեղնած տերևները, և պատրաստում պատկերներ։

Читать далее «Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»

Գիտելիքի օրը պարտեզում

Անվանումը՝  «Գիտելիքի օրը պարտեզում»

Անցկացման օրը՝ 01․09․2022

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ

Ծրագրում՝ տոնական օրը սկսում ենք առավոտյան՝ պարտեզ գալուն պես, հագնում ենք(դաստիարակ-սան) նախօրոք պատրաստած շապիկները։ ամրացնում նոր ուսումնական տարին խորհրդանշող, մեր պարտեզը հիշեցնող, մեր ձեռքերով պատրաստած կրծքազարդերը։

Այնուհետև հավաքվում ենք քոլեջի ներքին բակում, շնորհավորում միմյանց նոր ուսումնական տարվա առթիվ, երգում, պարում, տարբեր ազգային խաղեր խաղում և օրը եզրափակում լողավազաններում։

Ընթացքը՝ բլոգններում, ենթակայքում։

Օրվա ամփոփումն՝ այստեղ։