Հայաստանի դրոշի գույները

Հայերնիքը թանկ է բոլորիս համար… Փոքրիկների համար առավել թանկ է զգալ խաղաղության և բարության շունչը։ Անկախության տոնին ընդառաջ սաները նկարում են Հայաստանի եռագույնը, իսկ մենք լիահույս ենք, որ ապրելու ենք խաղաղ և անվտանգ Հայաստանում։

Ալյուրանկարչություն

Սաները շատ են սիրում ալյուրով խաղալ և պատկերներ նկարել։
Այս աշխատանքը զարգացնում է շոշափելիքի զգայարանը, մանր ու միջին մոտորիկան և երևակայությունը։

Կոմիտասյան երգերով նկարչական պլեներ

Այսօր արևոտ ու պայծառ առավոտ էր: Սաներն ոգեշնչվեցին առավոտյան Կոմիտասյան երգերից ու սկսեցին նկարել ամառ, ջուր, քարեր և իհարկե ամենակարևորը` արևին:

Տերևանկարչություն

Բակում սաները զբոսնեցին, հավաքեցին գույնզգույն տերևներ և վերադարձան խումբ: Խմբում իրականացրին տերևանկարչություն: Գուաշով ներկեցին տերևները այնուհետև տպեցին սպիտակ թղթի վրա: