Հարթակում ծնողն էԳաթաթխիկի ծես

Օրը՝ նոյեմբերի 9

Վայրը` Հարավային դպրոց_պարտեզ

Համառոտ նկարագիր

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում ծնող Սուսաննա Բաղդասարյանը ( Գաբրիելա Բաղդասարյանի մայրիկ) ներկայանալու է «Գաթաթխիկ» նախագծով։

Նախագծի նպատակն ու խնդիրները
Նկարներով կցուցադրվի գաթանախշիչն ու կներկայացվի դրա հետ կապվող ավանդույթն ու կարևորությունը՝ որպես ազգային մշակութային արժեք։ Այնուհետև կիրականացնենք գաթաթխիկի բուն ծեսը, ինչին կհաջորդի ազգային «Գաթա թխեմ» երգ-ուսուցումը՝ շուրջպարով, համտեսումով։

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց

Աշնանային պարտեզ

Նոյեմբեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:

  1. 10:00-10:30Նախաճաշ
  2. 10:45-12:00— Աշնանային  պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  3. 12:30-13:00Ճաշ
  4. 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  5. 15:30-16:00- Հետճաշիկ:
  6. 16:00— 16:45— Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում:

    Նոյեմբեր ամսվա հեքիաթներ, բանաստեղծություններ։

    Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»

    Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ

    Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ,

    Նոյեմբեր ամսվա նախագծեր

    • Նոյեմբեր՝ «Հարիսայի ծես»
    • Նոյեմբերի 1-30՝  Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը:
    • «Շրջիկ թատրոն», հեքիաթասաց դաստիարակներ, սաներ, ծնողներ:
    • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-5 տարեկանները և սեբաստացի ծնողները:
    • «Գեղարվեստը նախակրթարանում», ցուցահանդես-վաճառք-համերգ:
    • «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»
    • Սեպտեմբեր — նոյեմբերի` «Նոր սեբաստացիներ »
    • Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 10` Բաղը քաղինք խաղողը տարանք
    • Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 18` «Խնկոյանական օրեր»
    • Նոյեմբերի1- 12 ` մարզական ստուգատես
    • Հոկտեմբերի   27- նոյեմբերի 10՝« Թթուդրիկի ծես»:
    • Նոյեմբերի 1-30` «Ռոդարիական օրեր»
    • Նոյեմբերի 21-25՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
    • Նոյեմբերի 25՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում
    • «Լիսիցյանական շաբաթ» ազգագրական ստուգատես

    Գործունեություններն ըստ օրերի`

    Նոյեմբերի 1֊4

    • Հեքիաթասած մայրիկը
    • Ծանոթություն բանջարեղենների հետ
    • Թթուդրիկի նախապատրաստություն. պատրաստում ենք ֆիգուրներ
    • Զարգացնող խաղ` գտիր թթվի բաղադրիչները
    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ

    Նոյեմբերի 7֊11

    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ
    • Գլուխկոնծիներ
    • Վարպետաց դաս. հարթակում տեխնոլոգ մայրիկն է
    • Աղանկարչություն
    • Թթուդրիկ

    Նոյեմբերի 14֊18

    • Կպատրաստենք գեղեցիկ վզոցներ գունավոր քարերից
    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ հարթակում խոհարար մայրիկն է
    • Զաչգացնող խաղ. սաները գուշակում են թաքնված կենդանու անունը
    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ

    Նոյեմբերի 21֊25

    • Ռոդարիական խաղեր
    • Հարիսայի օր
    • Բանջարեղենային աղցան
    • Կավաթերապիա
    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ

    Նոյեմբերի 28֊30

    • Հեքիաթներկայացում
    • Մարզական խառնաշփոթ
    • Պատրաստում ենք դդմով թխվածքաբլիթ
    • Երգուսուցում շաբաթական երկու անգամ

    Սեմինա`

    Նելլի Կարապետյան պարուսուցում

    Լիլիթ Հովհաննիսյան

Բնագիտական փորձ. նախագիծ

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Հարթակում ծնողն է «Վարպետության դաս». նախագիծ

Վարպետության դաս

Վայր` Հարավային դպրոց_պարտեզ

Մասնակիցները` 2-4 տարեկաններ, դաստիարակներ

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում ծնող Սուսաննա բաղդասարյանը (Գաբրիելա Բաղդասարյանի մայրիկ) կանցկացնի վարպետության դաս։

Նպատակն ու խնդիրները

  • Երևակայության զագացում
  • Կստեղծենք հետաքրքիր զագացնող խաղեր` որոնք կօգտագործվեն առօրյա խաղի ժամանակ

Արդյունքներում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում։

Թթուդրիկի ծես. նախագիծ

Օրը՝ նոյեմբերի 4
Մասնակիցները`
 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ

Նպատակն ու խնդիրները

  • Կրթահամալիրի տոնի նախապատրաստություն
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Սաներիճ մոտ ինքնուրույնության զարգացում

Նկարագրություն
Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:

Ճաշացանկ 24.10-31.10

24.10 Երկուշաբթի

Նախաճաշ` միրգ, Հերկուլես, պանիր, վարունգ, հաց

Ճաշ` վարունգ, լոլիկ, հավով, բրնձով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ` մածուն, թթվասեր, պղպեղ, վերմիշելով փլավ, հաց

Читать далее «Ճաշացանկ 24.10-31.10»

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

D6A421EA-7950-42AB-85BF-D9E258C99EDE

Նոր սեբաստացիներ, նոր խաղալիքներ… հաշտ_համերաշխ մեր  փոքրիկ ընտանիքում հերթով _կարգով, գեղեցիկ նախագծերով ու ծեսերով ցտեսություն ենք ասում հոկտեմբերին։ Ամիսը հավես էր իր գույներով, տարատեսակ  խաղերով, գնդակով, ինքնագլորով, պարանով, սեղան_աթոռով… Ո՞վ չի սիրրում խաղող, ես կասեմ` քչերը, մեր խմբում` բոլորը։ Երբ մենք զբաղված էինք գինու պատրաստություններով, խմբի ամենափոքրիկները արագ_արագ պոկում և ուտում էին հատիկները (անկեղծ միջավայրում իրենց հանգիստ և խաղաղ են զգում)։


Մարզական խաղերը կազմակերպում ենք գրեթե ամեն օր։ Խաղի այն ձևերից է, որի միջոցով երեխան ճանաչում է ինքն իրեն` մենակ դրսևորվելու կարողությամբ։
Լավաշթխիկին դեռ պատրաստվում ենք։ Ալյուրաթերապիա կամ ալյուրանկարչություն. ծանոթանում ենք ցորենի, ալյուրի, խմորի հետ։
Ծիսական երգ ու պարով, սկսում և ավարտում ենք ցանկացած խաղ կամ ծես։

Խաղողածես

Մարզական

Ընտանեկան դպրոց

Ալյուրանկարչություն

Խմբագրվում է: