Դեկտեմբեր ամսվա նախագիծ

Ձմեռային պարտեզ

Նախակրթարանի օրացույց

Դպրոց` ատամհատիկի բաց արվեստանոց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ 
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն` 
  • Բաժակը կպչում է թղթին։
  • Տեխնոլոգիա` Պատրաստում ենք թղթե փաթիլներ և ամրացնում ապակիներին։
  • Այլընտրանքային նկարչություն` 
  • Երգեր`«Նոր տարվա հանդես», «Փաթիլներ»,«Բասեն բարի»։
  • Հեքիաթ-ներկայացում` «Ճամփորդները», «Հավ մայրիկը»
  • Ոտանավորների շարք՝ «Իմ կաթնատամ»,Թումանյանի «Ամպն ու սարը»,«Եղևնի»։
  • Ճվիկներ`«Ճվիկ, ճվիկ», «Ծափիկ, ծափիկ»
  • Ազգային խաղիկներ`«Նանի, նանի»
  • Մարզական խաղեր` 
  • «Ծուղրուղու» զարգացնող նյութերի ժողովածու 2-5տարեկանների համար 
  • Լոգոպեդ- դաստիարակ համագործակցություն 

Դեկտեմբեր

  • Դեկտեմբերի 1-18`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 22-28` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Դեկտեմբերի պարասրահ. Լաերտ Գրիգորյան

Դեկտեմբեր ամսվա նախագծերն են`

Ատամհատիկի ծես. նախագիծ

Գույներ, լույսեր և ղողանջներ

«Ամանորի ծես»

Ընտանեկան Ամանորյա նախագիծ:

Գործունեությունը ըստ օրերի՝

Դեկտեմբերի1-10՝ 

«Ատամհատիկ՝»

«Սովորում ենք ճիշտ խնամել ատամիկները»

« Պատրաստում են համեղ ատամիկ բլիթներ »

Սովորում ենք՝ « Իմ կաթնատամ» բանաստեղծությունը:

Ատամհատիկի ծես. նախագիծ

Դեկտեմբերի 12-16

Գույներ, լույսեր և ղողանջներ: Վառում ենք տոնածառի լույսերը: Դեկտեմբերի 12-ին կվառենք տոնածաի լույսերը:

Երաժշտական պարապմունք:

Ամանորյա զարդարանք խմբասենյակում:

Ձմեռ պապիկի փոստարկղը:

Նամակները ձմեռ պապիկին:

Ամանորյա զարդարանք:

19.12-23.12

Պատրաստում ենք տարեգաթա և Ասիլ վասիլ:
Պատրաստում ենք համեղ պիցա:
Խաղում ենք ազգային խաղ` «Աղջիկ փախցնոցի», Խնոցի-հարոցի, ընկույզագլորոցի, շրխկաններ:

26.12-30.12

Մարզական խաղեր, բնագիտական փորձ,
Պատրաստում ենք համեղ կարկանդակներ:

«Ամանորի ծես»

Ամսվա երգեր

  • Ամսվա բանաստեղծություններ՝
  • Ա. Խնկոյան «Եղևնի»
  • Հ.Թումանյան «Առաջին ձյուն»
  • Հ.Թումանյան «Ամպն ու սարը»

Ամսվա խաղ-թռնոցիներ՝

Նախագիծը ենթակա է փոփոխության:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

A517F262-F258-47B1-B4B4-9A679841F3D2

Աշունը ներկայացնում է երկրի պտուղների վերջին բերքը, տաք գույներ, ջերմ և վերացական լույսեր որոնք իրար հաջորդում են: Բավականին հետաքրքիր և բովանդակալից ամիս էր նաև 2-4 տարեկաների խմբում։ Նախ խաղացինք ծեփամածուկով և փորձեցին ծեփամածուկից ստանալ թթվի պարագաները: Սաները իրենց երևակայությամբ բաջարեղենից պատրաստեցին կերպարներ:

Ունեցել ենք Թթուդրիկի ծես , երեխաները ինքնուրույն պատրաստել են՝ թթու, այնուհետև որոշ ժամանակ անց համտեսեցին իրենց ձեռքերով պատրաստած թթուն «Թթվահամտես»:

Կատարել ենք բնագիտական փորձ`ձվով և աղով:

Սեբաստացի սաները դեռ վաղ հասակից սովորում են հայկական ավանդական ծեսերը և ավանդույթները: Նախակրթարանի սաները ծանոթացան «երկանքին», աղացին ցորեն և տեսան, թե ինչպես են ցորենից ստանում ալյուր: Ալյուրից պատրաստեցինք խմոր և խաղացինք խմորախաղ, իսկ ձյունաճերմակ ալյուրից պատրաստեցինկ ամենահամեղ լավաշիկները: Լավաշթխիկի ծես. փաթեթ:

Չմոռանանք մեր ձեռքերով պատրաստած մածունի մասին։ Եվ իհարկե այդ ամենը, հարիսայի ծեսին հյուրասիրելու ենք մեր հյուրերին։

Ամենագեղեցիկ, ամենագունեղ մրգատոնը նշեցինք Հարավի այգում: Հարավի այգու անուշահամ սերկևիլից պատրաստեցինք համեղ կոմպոտ և մուրաբա: Սերկևիլ. փաթեթ

Իրականացրել ենք մի շատ գեղեցիկ նախագիծ «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»:

Այս ամիս էլ իրականացրեցինք շատ հետաքրքիր, ուսուցողական նախագծեր` Հարթակում ծնողն է. «Գաթաթխիկ» և «Նախշազարդում ենք խաղալիքները»,«Հեքիաթասած մայրիկը»:

Շատ կարևոր է դեռևս վաղ տարիքից երեխաների մոտ զարգացնել ինքնուրույնությունը, ինքնասպասարկման, հիգիենայի, միջավայրի հանդեպ խնամքը: Մեզ մոտ սաների ինքնուրույնությունն ամեն օր է դրսևորվում: Միջավայրի խնամք

Չնայած որ եղանակները արդեն սառն են , միևնույն է չենք մոռանում զբոսնել և վայելել աշունը դրսում։ Հետազոտում ենք և զբոսնում:

2-4 տարեկանները շատ են սիրում առավոտյան ծեսը: Բոլորը ինքնուրույն շրջան են կազմում և սկսում իրենց ուրախ նախավարժանքը: Առավոտյան ծես. փաթեթ:

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սաների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սաների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սաների տարիքը և մարզական հետաքրքրությունները: Մարզական խաղերի փաթեթ:

Ցուցահանդես տոնախմբություն Հարավում

Ասիկներ և խաղերգերի օր:

Մուշեղի տարեդարձը:

Նախշազարդում ենք խաղալիքները

Հարթակում ծնողն է։ «Վարպետեւթյան դաս». նախշազարդում ենք խաղալիքները։ Սուսաննա մայրիկի նախաձեռնությամբ, սաները ընտրում և գունավորում են խաղալիքները: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր սիրած գույնը, նախշը…

Պատրաստում ենք մածուն

Այսօրվա թեման` մածունն էր: 2-4 տարեկանների խմբի սան Մհերի մայրիկ` Աննա Գանջալյանը սաներին պատմեց, թե ինչի՞ց են մածուն պատրաստում և որքան օգտակար է։ Սաների օգնությամբ կաթից պատրաստեցինք մածուն:

Թթվահամտես

Մեր թթուն պատրաստ է, իսկ ո՞վ պետք է փորձի առաջինը, իհարկե, պատրաստման մասնակիցները։ Արագ- արագ , մեկը մյուսին հերթ չտալով, ուտում և իրենց կարծիքն էին արտահայտում։ Շա՜տ համեղ էր։

Սեբաստացու օրերի ամփոփում

DC6FF090-4879-4D43-ABEC-FD9E078BFBE9

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես

Հարթակում ծնողն է «Գաթաթխիկ»

Հեքիաթասած մայրիկը

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Հարավի այգու սերկևիլը

Մարզական փաթեթ

Բնագիտական փորջ

Հարթակում ծնողն է «Վարպետության դաս»