Ուրախ մարզական օր

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սաների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սաների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սաների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Միջավայրի խնամք

Սեր ծաղիկների հանդեպ ունեն մեզանից յուրաքանչյուրը։ Չեն զիջում նաև նախակրթարանի սաները. մեծ սիրով և հոգատարությամբ խնամում են և´ ծաղիկներին և´ իրենց խմբասենյակը:

Հ. Թումանյան «Ճամփորդները»

«Հեքիաթասած մայրիկը» նախագծի շրջանակում, մեզ հյուր էր եկել Մինելիի մայրիկ` ԳայանեԹորոսյանը: Ընկեր Գայանեն 2-4 տարեկանների համար պատմեց` Հ. Թումանյանի«Ճամփորդներ» հեքիաթը: