Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

6C66891F-2ED9-4117-A865-C6683F5A8A51

Հիանալի և հետաքրքիր ամիսները հաջորդում են իրար։ Ամեն ամիս իր հետաքրքրությունն ունի, իր գույնը, իր տրամադրությունն ու իր լիությունը։ Ա՛յ ս՝ա հրաշք ամիս էր լի հետաքրքիր օրերով։ Ունեցել ենք հագեցած օրեր։ Այս ամիս ունեցել ենք՝ ատամհատիկի ծես , որը իր հերդին սովորեցնող ծես էր։

Սպիտակեցնում ենք ատամիկները

Ֆիլմի դիտում. ատամների խնամք

Պատրաստում ենք փոխինձ

Ժպտացող դեմքեր

Գովում ենք մեր ատամիկները

Ատամթխիկ

Ատամհատիկի ծեսը Հարավում

Իսկ ատամհատիկի ծեսին հաջորդեց երեխաներին էլ ավելի հետաքրքիր տոնը՝ ամանորը։ Էլ ի՞նչ գույներ, լույսեր, ղողանջներ առանց այլընտրանքային տոնածառի: Սաների մոտ ուրախ տոնական տրամադրություն էր այսօր: Երգեցին, պարեցին մեր համով, հոտով, անսովոր տոնածառի շուրջ: Հարավի սաները նկարվեցին իրենց այընտրանքային համով, հոտով տոնածաշի հետ: Ամանորյա տրամադրություն:

Խմբասենյակը դարձրել ենք հեքիաթային մի վայր , լի ՝ լույսերով, այլընտրանքային գեղեցիկ տոնածառով, ամենասիրուն կախազարդով և լի մանկան ժպիտներով ։ Դե՛ իհարկե ,այս ամենը՝ միայն երեխաների օգնությամբ։ Ամեն բան արել ենք մեր պուճուրիկ թաթիկներով և արդյունքը հիանալի է։ 

Սաները անհամբերությամբ են սպասում ամանորին, հաշվում օրերը իրենց փոքր մատիկների վրա։ Ամանորի օրերն հաշվելու համար՝ պատրաստեցին հետաքրքիր, գեղեցիկ տոնածառ օրացույց: Սաները այսպես սովորում են նաև ամսվա օրերը, շաբաթները ավելի հեշտ: Հարավի նախակրթարանի սաները պատրաստեցին ամանորյա փոստարկղ:

Ամանորի տոնին ընդառաջ սաները խաղացին «Թզուկներ և հսկաներ» խաղը:

2-4 տարեկանները հայտնում են իրենց ցանկությունները Ձմեռ պապիկին և անհամբեր սպասում են ամանորին: Նամակ Ձմեռ պապիկին:

Ընտանեկան նախագծի շրջանակում` Մերի Աստվածատրյանը նամակ է գրում Ձմեռ պապիկին։ Նամակ Ձմեռ պապիկին. ընտանեկան նախագիծ:

Պարտեզիկները անպայման ամեն օր ինքնագլոր են վարում, մարզվում։ Պարտեզիկների ինքնագլոր վարելը:

Այս ամիս ունեցել ենք ծննդյան ծես: Մեր շա՜տ սիրելի Էրիկը դարձավ 4տարեկան: