Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հիանալի և հետաքրքիր ամիսները հաջորդում են իրար։ Ամեն ամիս իր հետաքրքրությունն ունի, իր գույնը, իր տրամադրությունն ու իր լիությունը։ Ա՛յ ս՝ա հրաշք ամիս էր լի հետաքրքիր օրերով։ Ունեցել ենք հագեցած օրեր։ Այս ամիս ունեցել ենք՝ ատամհատիկի ծես , որը իր հերդին սովորեցնող ծես էր։ Ատամհատիկի հետ կապված սովորել ենք՝ ճիշտ խնամել ատամները, պատրաստել թխվածքաբլիթներ ատամի տեսքով, այլընտրանքային տեխնոլոգիա։ Մի մեծ ատամհատիկ ենք նշել խմբասեմյակում ծնողների հետ միասին։ Իսկ ատամհատիկի ծեսին հաջորդեց երեխաներին էլ ավելի հետաքրքիր տոնը՝ ամանորը։ Խմբասենյակը դարձրել ենք հեքիաթային մի վայր , լի ՝ լույսերով, այլընտրանքային գեղեցիկ տոնածառով, ամենասիրուն կախազարդով և լի մանկան ժպիտներով ։ Դե՛ իհարկե ,այս ամենը՝ միայն երեխաների օգնությամբ։ Ամեն բան արել ենք մեր պուճուրիկ թաթիկներով և արդյունքը հիանալի է։ 

Ատամհատիկի ծես՝

Պատրաստում ենք ատամիկ թխվածքաբլիթ։

Ատամիկներին քիթիկ ու բերան ենք նկարում։

Ատամիկների ճիշտ խնամք։

Ատամհատիկի օրհնությունը եկեղեցում։

Ատամների գովք։

Ատամհատիկի հյուրասիրությունը։

Ատամիկների ճիշտ խնամք։

Ատամիկներին քիթիկ ու բերան ենք նկարում։

Սպիտակեցնում ենք ատամիկը։

Պատրաստում ենք ադիբուդի։

Պարտեզիկները անպայման ամեն օր ինքնագլոր են վարում, մարզվում։

Պարտեզիկների ինքնագլոր վարելը։

Ինքնագլորների երթ։

Սաները անհամբերությամբ են սպասում ամանորին, հաշվում օրերը իրենց փոքր մատիկների վրա։ Ամանորի օրերն հաշվելու համար՝ պատրաստեցին հետաքրքիր մորուսով ձմեռ պապիկ օրացույց։ Սաները այսպես սովորում են նաև ամսվա օրերը, շաբաթները ավելի հեշտ ։Ամանորյա օրացույց։

Հարավի նախակրթարանի սաները պատրաստեցին ամանորյա փոստարկղ: Փոստարկղ։

Ընտանեկան նախագծի շրջանակներում՝ Մայա Կարապետյանը իր և իր փոքրիկ եղբոր համար նամակ է գրում ձմեռ պապիկին։ Ավարտելուց հետո ՝ գցեց մեր պատրաստած փոստարկղի մեջ։Նամակ ձմեռ պապիկին( ընտանեկան նախագիծ)։

Ամիսն իր հետ ,մեզ շատ հետաքրքիր երգեր ու պարեր է բերել, անպայման սովորել է պետք։

Ամանորյա երգուսուցում։

Երգ ու պար 2-4 տարեկաների խմբում։

Տոնական տրամադրություն։

Երգ ու պար այլընտրանքային տոնածառի կողքին։ 

Մասնակցել ենք՝ պարի և տեխնոլոգիական աշխատանքների սեմինարներին։