Ամանորյա ծեսը նախակրթարանում

«Լույսեր, գույներ, ղողանջներ»

Ահա՛ և նշեցինք մեր շա՜տ սպասված՝ ամանորի ծեսը։ Այս ծեսը ամենից սպասվածն ու ամենից հեքիաթային է երեխաների համար։ Ամեն բան շատ հետաքրիր էր, սկզբում խմբասենյակում հավաքվեցինք և երգեցինք։ Հետո միասին արդեն խմբասենյակից դուրս եկանք երգեցինք, պարեցինք, արտասանեցինք և դիմավորեցինք ձմեռ պապիկին։ Միջոցառումը ավարտելուց հետո , խմբասենյակում սպասեցինք ձմեռ պապիկին իր նվերներով։ Վերջապես եկավ ձմեռ պապիկը , և սաները ստացան իրենց նվերները։ Իսկ ամենավերջում պատրաստեցինք համեղագույն գաթա։

Ամանորյա երգերի կատարումը ծնողների հետ։

Ամանորյա ծես։

Ձմեռ պապիկի հյուր գալը։

Տոնական տրամադրություն։

Տարեգաթա ենք պատրաստում։