Տոնական նախագիծ

30.12.2021-07.01.2022թ

6FC133ED-F0F2-448D-9110-C696F639806F

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ 
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Ամանորյա նախագծերը շարունակվում են, և´ ֆիզիկական, և´ առցանց միջավայրում:

Առցանց միջավայրից` 30.12.2021

Ամանորյա ուտեստների պատրաստում` տատիկների, մայրիկների օգնությամբ:

Ամանորյա ընտանեկան բարեմաղթանքներ:

Ֆիզիկական միջավայրԻց`03.01.2022

Ինքնագլորների շքերթ` Հարավային դպրոց-պարտեզում:

Առցանց միջավայրից`

Բլբլան ռադիո` Ձմեռ պապիկի նվերը

Ֆիզիկական միջավայրից` 04.01.2022

Խնամում ենք ծաղիկները

Առցանց միջավայրից`

Այլընտրանքային նկարչություն` նկարում ենք գույնզգույն տոնածառներ

Ֆիզիկական միջավայրից`05.01.2022

Հարվային դպրոց-պարտեզում, կպատրաստենք չամչով փլավ, Սուրբ ծննդյան տոնի համար:

Առցանց միջավայրից`

Ամանոր. Սուրբ ծնունդ

Ամանորյա մարզական խաղեր գնդակով և օղակով

Ֆիզիկական միջվայրից` 06.01.2022

Բնագիտական փորձ, գունավոր կոնֆետներով:

Առցանց միջավայրից`

Խնամում ենք սենյակային բույսերը:

07.01.2022

Ամանորյա ընկույզախաղ